Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Օթար Կախիձեն Հունաստանում իր պաշտպանյալի ժամանակավոր կալանքի մասին լուրերը բամբասանք է համարել, հաղորդում է RIA NOVOSTI-ն:
Վրաստանում երեքշաբթի ԶԼՄ-ները, վկայակոչելով Հունաստանում Վրաստանի դեսպան Դավիթ Բաքրաձեին, հայտարարել են, որ հունական ոստիկանությունը 4 օրով ձերբակալել է Սաակաշվիլիին:
«Հունաստանում Վրաստանի դեսպանի տեղեկություններն ավելի շատ բամբասանքի են նման»,- հայտարարել է Կախիձեն: