Այսօր Ազատության հրապարակից մեկնարկել է «Խաղաղության, միասնության և համերաշխության» երթը: Երթի մասնակիցները Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով, պաշտպանության նախարարության նվագախմբի, ինչպես նաև խաղաղապահ խմբի ուղեկցությամբ, շարժվել են մինչև Երևանի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի:
Երթը իրականացվել է «Երիտասարդություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ ՝ ՀՀ պաշտպանության նախարարության և Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր աջակցության ներքո:
Երթի ընթացքում ոչ միայն արծարծվել է հայ-ադրբեջանական սահմանին զինծառայողների զոհվելու փաստը, քննադատվել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, այլև երթի միջոցով զորակցություն է հայտնվել նաև Իրաքի հյուսիսում իսլամիստ ծայրահեղականների կողմից հալածանքի ենթարկվող եզդի ժողովրդին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։