Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

2015 թվականին Հայաստանում նախատեսվում է անցկացնել Հեպատիտ Բ-ին նվիրված միջազգային համաժողով

Լյարդաբանական արդի խնդիրները` ուշադրության կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության բաժնի ղեկավար, լյարդի փոխպատվաստման ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ռոբերտ Գիշին: ՀՀ ԱՆ «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» մասնագետների հետ քննարկվել են լյարդաբանական արդի խնդիրներն ու դրանց լուծման մեխանիզմները:

«Չնայած լյարդաբանության ոլորտում առկա խնդիրներին, մեր մասնագետների աշխատանքի, մեծ փորձի, ապացուցողական բժշկության մոտեցումների շնորհիվ մենք նաև լուրջ հաջողություններ ենք արձանագրել»,-ասել է Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով` նյութատեխնիկական խնդիրներն անշուշտ անդրադառնում են լյարդաբանության զարգացման, մասնավորապես` արդիական մեթոդներով լաբորատոր հետազոտությունների ապահովման վրա։ Մանավանդ, որ լյարդաբանությունը բժշկության կարևոր և արագ զարգացող ճյուղերից մեկն է:

Ռոբերտ Գիշը, ներկայացնելով միջազգային փորձը, նշեց, որ բժշկական միջամտության ուղիներով կամ սեռական ճանապարհով փոխանցվող հեպատիտ Ց-ի կանխարգելման ուղղությամբ վերջին շրջանում ԱՄՆ-ում իրականացվում են լայնամասշտաբ քարոզարշավներ: Դրանց նպատակը հիվանդության, վարակի կանխարգելման մասին մարդկանց իրազեկումն է:

«Հեպատիտ Բ-ի դեմ, որը տարածվում է հիմնականում արյան փոխներարկման ճանապարհով կամ մորից-երեխա կապի միջոցով, մեր աշխատանքները հիմնականում ուղղված են երեխաների շրջանում պատվաստումների իրականացման հնարավորինս մեծամասշտաբ ընդգրկմանը: Ներկայումս ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել 1995թ.-ից մինչև այսօր ծնված բոլոր անձիք անվճար կատարել հեպատիտ Ց-ի ախտորոշման թեստ»,- հայտնեց անվանի լյարդաբանը:

Նա նշել է, որ առաջիկայում նպատակ ունեն ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ Հայաստանում աշխատանքներ տանել` շեշտադրելով հիվանդությունների կանխարգելումը:

Մասնագետն առաջարկեց իր աջակցությունը վիրուսային հեպատիտների կանխարգելման, հետազոտման և բուժման իրավիճակի քարտեզագրման գործում:

Դրական արձագանքելով լյարդաբանի առաջարկին` ՀՀ առողջապահության նախարարն ընդգծեց, որ Հայաստանի առողջապահական ողջ համակարգն այժմ քարտեզագրման ակտիվ փուլում է, ինչը հնարավորություն կտա առավել հստակ վեր հանել ոլորտի խնդիրներն ու առաջիկա ծրագրերը:

Նա նշեց, որ նախարարությունում գործող գլխավոր մասնագետների ինստիտուտն առաջիկայում կենթարկվի փոփոխության` ավելի մեծ տեղ տալով մասնագիտական միավորումներին` ասոցիացիաներին և ձևավորելով աշխատանքային խմբեր` կմեկտեղեն ջանքերը առողջապահական խնդիրների լուծման ուղղությամբ:

Նախարարն առաջարկել է նաև համատեղ իրականացնել ոչ միայն կլինիկական համաժողովներ, այլև հետազոտություններ, որի համար անհրաժեշտ է համապատասխան նյութատեխնիկական բազա:

«Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը տեղեկացրել է, որ 2015 թվականի հոկտեմբերի սկզբին Հայաստանում նախատեսվում է անցկացնել Հեպատիտ Բ-ին նվիրված միջազգային համաժողով: Նա շնորհակալություն հայտնեց Ռոբերտ Գիշին լյարդաբանության ոլորտում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:

«Ռոբերտ Գիշի շնորհիվ մեր երկիրը միջազգային երկու ուղեցույցների ստեղծման աշխատանքային խմբի անդամ է»,- նշեց Հասմիկ Ղազինյանը:

Վիրուսային հեպատիտները վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք առաջանում են լյարդի բջիջներն ախտահարող վիրուսներից: Այսօր հայտնի է հեպատիտների տարբեր տեսակներ առաջացնող 8 վիրուս, որոնցից ուսումնասիրված է 6-ը` Ա., Բ, Ց, Դ, Ե, Ջ: ՀՀ-ում վերջին 20 տարվա ընթացքում հեպատիտ Ա-ի հիվանդացությունը նվազել է ավելի քան 30 անգամ:Վիրուսային Բ, Ց, Դ, Ջ հեպատիտները պարէնտերալ հեպատիտների շարքին են դասվում: Ներկայումս վիրուսային հեպատիտ Բ և Ց-ն համարվում են նաև սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ: Երկրագնդի բնակչության 1/3-ն իր կյանքի ընթացքում հանդիպում է հեպատիտ Բ-ի վիրուսին, իսկ մոտ 400 միլիոն մարդ այդ վիրուսի քրոնիկ՝ ցմահ վարակակակիր է: Քրոնիկ հեպատիտ Բ-ի և, վարակման դեպքում, վիրուսակրության առաջացման վտանգն առավել մեծ է մանկական տարիքում: Մեր երկրում հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների շնորհիվ (Պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկվել է 1999 թվականից) հիվանդացությունը նվազել է մի քանի անգամ: Վերջին տարիներին մինչև 14 երեխաների շրջանում սուր հեպատիտ Բ-ի դեպքեր գրեթե չեն գրանցվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում