Իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան twitter-ի իր պաշտոնական էջի միջոցով հաջողություն է մաղթել «Մանչեսթեր»-ի իր նախկին խաղընկեր Խավիեր Էրնանդեսին.
«Էրնանդես` իմ եղբայր, ես կկարոտեմ քեզ: Շնորհակալություն քեզ այն օգնության համար, որը դու ցուցաբերել ես «Մանչեսթեր» գալու իմ առաջին օրվանից: Հաջողություն եմ քեզ մաղթում «Ռեալ»-ում»-, ասել է դե Խեան:
Հիշեցնենք, որ Չիչարիտոն տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը «Մանչեսթեր»-ից տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»: