Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

100 հազար ԱՄՆ դոլար. Հայաստանի օգնությունը Իրաքի եզդիներին

Սեպտեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի, Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի, Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանի ներկայությամբ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿԳՀ) հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիթին հանձնել է ՄԱԿ-ի ՄԱԿԳՀ-ի ժնևյան կենտրոնակայանի հաշվեհամարին ՀՀ կառավարության կողմից Իրաքում ծայրահեղականների գործողությունների հետևանքով տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին օգնություն տրամադրելու նպատակով 100000 ԱՄՆ դոլարի փոխանցման մասին հայտագիրը։

Միջոցառմանը, դիմելով ներկաներին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Վերջին շաբաթների ընթացքում աշխարհի ուշադրության կենտրոնում են Իրաքում ծայրահեղականների կողմից կրոնական և ազգային փոքրամասնությունների դեմ իրականացվող զանգվածային ոճրագործությունները։ Բռնությունների հետևանքով բնակության մշտական վայրերից տեղահանվել են հազարավոր խաղաղ բնակիչներ` եզդիներ, քրիստոնյաներ, մահմեդականներ։ Բռնությունները բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել։

Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ` արտգործնախարարությունը համապատասխան քայլեր է ձեռնարկել. Հայաստանի ներկայացուցիչները միջազգային կազմակերպություններում բարձրաձայնել են խնդրի հրատապության և միջազգային հանրության կողմից անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին։ Հայաստանը համահեղինակել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում սեպտեմբերի 1-ին ընդունված համապատասխան բանաձևը։

Հայաստանի ժողովուրդը և իշխանությունները կիսում են եզդի համաքաղաքացիների անհանգստությունը և վրդովմունքը` տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ։

Ինչպես տեղյակ եք, Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել` Իրաքում տեղահանված եզդիներին 100000 ԱՄՆ դոլարի չափով օժանդակություն ցուցաբերելու մասին, և այսօր ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի Հայաստանի ներկայացուցչին ենք հանձնում վերոհիշյալ գումարի փոխանցման մասին հայտագիրը»։

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը երախտագիտություն հայտնեց Հայաստանի իշխանություններին և ժողովրդին` եզդիների մտահոգությունները կիսելու, խնդիրը միջազգային ատյաններում բարձրացնելու և ծանր պահին եզդի ժողովրդի կողքին կանգնելու և օժանդակություն ցուցաբերելու համար։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն իր խոսքում ողջունեց Հայաստանի մարդասիրական քայլը և համերաշխությունը` ցեղասպանության սպառնալիքի առջև հայտնված Իրաքի փոքրամասնությունների հետ։ ՄԱԿ-ի մշտական համակարգողի խոսքերով, Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդասիրական գործունեությանն ի ցույց է դնում Հայաստանի կարևոր դերակատարությունը` որպես միջազգային հումանիտար հանրության անդամ։ Նա վստահեցրել է, որ ՄԱԿ-ը անում է հնարավորը` Իրաքում բռնություններից տուժածների հոգսը թեթևացնելու և նրանց օժանդակելու համար։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիթը բարձր գնահատել է Իրաքի եզդիներին օժանդակելու Հայաստանի որոշումը, որը կարևոր ներդրում է` տեղահանվածներին օգնելու գործում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում