Իտալիայի և Հոլանդիայի ազգային հավաքականների միջև հանդիպումը կսպասարկի ռուսական մրցավարական բրիգադը` Սերգեյ Կարասևի գլխավորությամբ:
Այս մասին հաղորդում է Ռուսաստանի մրցավարների պաշտոնական կայքը:
Կարասևին կօգնեն Անտոն Ավերյանովը և Տիխոն Կալուգինը:
Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: