Անցած շաբաթվա վերջին՝ օգոստոսի 29-ին, Ֆերգիի և Ջոշ Դյուամելի որդին դարձավ մեկ տարեկան: Իհարկե, աստղային ծնողները չէին կարող շքեղ չնշել փոքրիկ Աքսելի տարեդարձը, գրում է Spletnik.ru-ն:
Տոնական երեկույթը կայացել է անցած շաբաթ օրը Բրենթվուդում, և դատելով համացացում հայտնված լուսանկարներից՝ տոնակատարության գլխավոր թեման սպորտն է եղել, քանի որ աստղային ընտանիքի հագուստները այդ մասին են վկայում:
Ջոշն ու Աքսելը միանման բազկակապեր և գլխակապեր ունեին, իսկ Ֆերգին ավելի շատ մրցավարի կերպարում է հանդես եկել: