Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Էրիկ Դուրմը երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Ըստ նոր պայմանագրի` Դուրմը «մեղուների» կազմում հանդես կգա մինչև 2019 թվականը:
Հավելենք, որ սույն թվականի ամռանը Դուրմը Գերմանիայի ազգային հավաքականի հետ դարձավ Աշխարհի 2014թ.-ի չեմպիոն: