Ամառն ավարտվեց, և դրա հետ մեկտեղ ավարտվեց արձակուրդների սեզոնը: Սակայն ոչ բոլորն են ցանկանում հրաժետ տալ տաք արևին և վերադառնալ աշխատանքի: Այդպիսինների շարքում է Ռիհանան, գրում է Spletnik.ru-ն:
Ներկա պահին երգչուհին հանգստանում է Միջերկրական ծովի ափին. կղզուց կղզի ճանապարհորդելու համար նա զբոսանավ է վարձել, սակայն ճանապարհորդությունը ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով նա երբեմն ցամաք է իջնում:
Այսպես, վերջին օրերին Ռիհանան հասցրել է լինել Կորսիկայում, Սարդինիայում, որտեղ գնումներ է կատարել, կվադրոցիկլետ է վարել, սուզվել է ջրի տակ և մի քանի երեկույթների մասնակցել: