Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Թե ինչպես փախան պատգամավորներն ու Էդվարդ Նալբանդյանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Ազգային ժողովում քննարկում ունեցավ խորհրդարանական վեց խմբակցությունների մի շարք պատգամավորների հետ: Քննարկումն անցավ դռնփակ պայմաններում, և հայտնի չէ, թե ինչ հարցեր ու պատասխաններ հնչեցին: Հանդիպումը տևեց մոտ երկու ժամ, որից հետո թե նախարարը, թե պատգամավորները գրեթե փախան քննարկման դահլիճից, որ ստիպված չլինեն պատասխանել լրագրողների հարցերին:

«Եթե կարիք լիներ մամուլին ասել, թե մենք ինչ ենք խոսել, ուրեմն քննարկումը փակ չէր լինի: Թույլ տվեք նաև այդպիսի ֆորմատներ ունենանք»,- ընդամենն ասաց Է. Նալբանդյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, թե հատկապես ակտիվ պատգամավորները պետք է բարձրացնեն մեր արտաքին քաղաքականության կարևոր հիմնահարցերը: Իսկ հանդիպման ժամանակ անդրադարձել են այսօր արտաքին քաղաքական ոլորտի գրեթե բոլոր կարևոր հարցերին: «Կարող եմ ասել, որ մեր նախարարը բավականին անկաշկանդ պատասխանեց, բաց քննարկում է գնում, ամենակարևորը՝ փոխադարձ ըմբռնման մթնոլորտում: Ճիշտ է, պատգամավորներից յուրաքանչյուրն ամեն մի հարցի շուրջ իր կարծիքն ուներ, բայց հիմնական հարցերի շուրջ կա կառուցողական քննարկում: Բոլոր կարևոր հարցերին անդրադարձել ենք: Նպատակը ավելի բաց, անկաշկանդ քննարկում ունենալն է: Մեր երկուստեք մոտեցումն է, որ պարբերաբար նման քննարկումների անհրաժեշտություն կա»,- ավելացրեց Է. Շարմազանովը:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը բավականին գոհ էր հնչած հարցերից ու պատասխաններից: «Ինչ հարց կար արտաքին քաղաքական բնագավառում՝ արծարծվեցին, պատասխաները հնչեցին, և անձամբ ես բավարարված եմ»,- ասաց Է. Մարուքյանը:

Հիշեցնենք, որ պատգամավորները վաղուց էին ցանկանում հանդիպել Է. Նալբանդյանին: Այդ հարցը հատկապես բարձրացվեց մոտ երկու ամիս առաջ՝ մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության հիմնադիր վերաժողովից հետո: Սպասվում էր, որ այդ միջոցառման ժամանակ Հայաստանը նույնպես պետք է ստորագրեր այդ կառույցի կազմավորման փաստաթուղթը և դառնար ԵՏՄ հիմնադիր անդամ: Բայց, ինչպես տեսանք, ստորագրեցին միայն Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հայաստանի միացումն այդ կառույցին մի քանի անգամ հետաձգվել է, և այժմ սպասվում է, որ այն տեղի կունենա հոկտեմբերի 10-ին: Է. Շարմազանովն ասաց, որ Է. Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նաև այդ հարցերին են անդրադարձել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում