Քիմ Քարդաշյանը «Քարդաշյան ընտանիքը» հերթական սեզոնի ժամանակ դեռ չհրապարակված հարսանեկան լուսանկար է ցուցադրել իր հարսանեկան ալբոմից:
Լուսանկարում, որը աստղը Instagram-ում հրապարակել է մի քանի ժամ առաջ, երևում է Քիմի Givenchy-ի զգեստը նոր դիտանկյունից, հատկապես հնարավորություն կա զգեստն ուսումնասիրել մեջքի հատվածում:
Լուսանկարում երևում է նաև Քանյեն՝ դասական կոստյումով ու փողկապով: