Իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Ֆրեդի Գուարինը կարող էր հայտնվել կատալոնական «Բարսելոնա»-ում, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
28-ամյա կոլումբիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները վերջինիս տրանսֆերային իրավունքներն առաջարկել են կատալոնական «Բարսելոնա»-ին:
«Կապտանռնագույնները» պատասխանել են ֆուտբոլիստի ներկայացուցիչներին, որ չեն ցանկանում օգտվել Գուարինի ծառայություններից:
Հավելենք, որ Գուարինի ծառայություններով հետաքրքրված են եղել «Վալենսիա»-ն, «Զենիթ»-ը, «Յուվենթուս»-ը և «Տոտենհեմ»-ը: