Երեկ Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում տեղի է ունեցել բարեգործական հանդիպում Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի և «Ինտեր»-ի նախկին ավագ Խավյեր Ձանետիի թիմերի միջև:
Հանդիպմանը մասնակցել են Խավյեր Զանետին, Ռոբերտո Բաջոն, Դիեգո Մարադոնան, Դիեգո Սիմեոնեն, Իվան Սամորանոն, Անդրեյ Շևչենկոն, Խուան Իտուրբեն, Մաուրո Իկարդին, Ալեսանդրո Դել Պյերոն, Ջանլուիջի Բուֆոնը և այլոք:
Թիմերի մարզիչներն են եղել Խերարդո Մարտինոն և Արսեն Վենգերը: Հանդիպումն ավարտվել է Ձանետիի թիմի հաղթանակով (6-3): Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Մաուրո Իկարդին: