Օգոստոսի վերջին ամուսնացած Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը 200 հազար դոլար են վճարել առանց վկաների մեղրամիս անցկացնելու համար: Այդ նպատակով զույգը խնդրել է Մալթայի Գոցո կղզու բնակիչներին ժամանակավորապես հեռանալ իրենց տներից: Տեղացիները 200 հազար դոլարի դիմաց համաձայնել են հեռանալ կղզուց, հայտնում է Zeenews-ը:
Հայտնի չէ, թե բնակիչներն որքան ժամանակով են հեռացել իրենց բնակարաններից:
Ինչպես գրում է պարբերականը, նորապսակները ոչ թե տուն են վարձակալել, այլ կանգ են առել դրա ափին խարիս գցած զբոսանավում:
Գոցոյում նրանք ծրագրում են ոչ միայն հանգստանալ, այլև սկսել իրենց համատեղ «Ծովի մոտ» ֆիլմի նկարահանումները: