Samsung ընկերությունը ներկայացրել է Gear S սմարթ-ժամացույցների «նորաձև» տարբերակը՝ զարդարված Swarovski բյուրեղներով, հայտնում է Engadget-ը:
Կորեացիներն ընտել են քարեր՝ բրենդի վերջին Crystal Fine հավաքածուից:
Բյուրեղներն ամբողջությամբ ծածկում են ժամացույցի կապիչը: Աքսեսուարն ստացել է Swarovski Gear S Strap անվանումը:
Ժամացույցն աշխատում է սեփական Samsung, Tizen գործառնական համակարգով: Դրանում ներդրված է 3G-մոդեմ՝ Bluetooth-ով, Wi-Fi-ով, GPS-ընդունիչով: