Հոլիվուդի ևս մեկ դերասանուհի՝ ամերիկուհի Մերի Էլիզաբեթ Ուինսթեդը, հաստատել է համացանցում տեղադրված իր ինտիմ լուսանկարների իսկությունը, գրում է TMZ-ն:
«Այդ լուսանկարները վաղուց ջնջված էին, ու ես միայն կարող եմ պատկերացնել, թե ինչ ջանքեր են ներդրվել դրանք գտնելու համար: Ցավակցում ենք բոլորին, ում օգտահաշիվները նույնպես կոտրել են: Իսկ դուք, որ նայում եք իմ ու ամուսնուս լուսանկարներին, արվել են մի քանի տարի առաջ մեր տանը, հուսով եմ, ձեզ հիանալի եք զգում»,- հայտարարել է դերասանուհին: