«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին մեկնաբանել է «Մոնակո»-ի և Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տեղափոխությունը:
Հիշեցնենք` 28-ամյա կոլումբիացին «կարմիր սատանաներ»-ի կազմում վարձավճարով հանդես կգա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Տեղեկությունների համաձայն`վերջինիս աշխատավարձն ավելի մեծ գումար կկազմի, քան ստանում է Ռունին:
«Չգիտեմ, թե ինչ ազդեցություն կունենա ինձ վրա Ֆալկաոյի տեղափոխությունը: Կարծում եմ` նրա տրանսֆերը գերազանց ձեռքբերում է: Ֆալկաոն աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է:
Մենք հետաքրքիր կազմ ունենք: Նոր փորձություններ եմ ակնկալում և հետաքրքիր մրցաշրջան սպասում»,- BBC-ն մեջբերում է Ռունիի խոսքերը: