Էստոնիայում պետք է ՆԱՏՕ-ի մշտական բազաներ ստեղծվեն: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հարցերին պատասխանելով՝ հայտարարել է Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիք Իլվեսը, որը պաշտոնական այցով Նորվեգիայում է:
Նորվեգիայի կառավարության ղեկավար Էռնա Սուլբերգի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Իլվեսը նշել է, որ երկրի ղեկավարությունն անհանգստացած է իր սահմանների անվտանգության հարցով:
«ՆԱՏՕ-ի կառույցը չպետք է ենթադրի իր անդամների բաժանումն առաջին և երկրորդ կարգի երկրների՝ նրանց, որոնց տարածքում կան դաշինքի մշտական բազաներ, և նրանց, որտեղ դրանք չկան: Դա բոլորովին այն ազդանշանը չէ, որը պետք է մեզնից ստանա պոտենցիալ ագրեսորը»,- նշել է Իլվեսը: