Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

«Կռիվ»՝ Ռիվասի պատճառով

«Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանին ժյուրիի կազմը հաստատված է: Ժյուրի կազմում այս անգամ ընդգրկված են Հայկոն, Սոնան, Արմեն Մարտիրոսյանն ու Եվա Ռիվասը:

Համացանցում այս օրերին հատկապես բուռն քննարկման է արժանացել ժյուրիի կազմում Եվա Ռիվասի ընտրությունը: Հիշեցնենք, որ Եվա Ռիվասի մասին առաջին անգամ այստեղ իմացան 2010-ին, երբ նա մասնակցեց Օսլոյում կայացած «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթին՝ Apricot Stone երգով` զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Ի դեպ, Եվա Ռիվասը հայտնվեց միայն Եվրատեսիլի շրջանակում և հետո նորից հեռացավ Ռուսաստան:

Հեռուստաշոուի քասթինգ պրոդյուսեր և երաժշտական պատասխանատու Ալեքսանդր Մհերյանն իր հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ երիտասարդ մարզիչ գտնելը մի փոքր բարդ էր, քանի որ ընտրության լայն հնարավորություն չունենք: «Եվան, չնայած հակասական կարծիքներին, իր գործունեությամբ բավարարում է մարզիչ լինելու պայմանները»,- ասել էր նա:

Ֆեյսբուքյան հանրությունը չի հաշտվում Եվա Ռիվասի՝ ժյուրիի կազմում ընդգրկված լինելու հետ՝ մասնավորապես հանդես գալով այսպիսի արտահայտություններով. «Աբսուրդի թատրոն», «Մեկը լինի՝ Ռիվասին երգել սովորեցնի, իրենից ինչ ժյուրի», «Աստվա՜ծ իմ, Եվա Ռիվաս. հումոր ա, չէ՞, երևի…» և այլն:

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը, որը «Հայաստանի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանում ընգրկված էր ժյուրիի կազմում, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մի քանի ամիս առաջ, երբ «Հայաստանի ձայնը» հեռուստանախագիծը պատրաստվում էր հերթական եթերաշրջանին, իրեն առաջարկել են նորից լինել մարզիչների թվում: Երգչուհին, սակայն, զբաղվածության պատճառով հրաժարվել է, քանի որ այս ամիսների համար արդեն անելիքներ ունի պլանավորված: Քրիստինեն նաև նշեց, որ հրաշալի հարաբերություններ ունի «Արմենիա» հեռուստաընկերության հետ, և հրաժարվելու միակ պատճառը զբաղվածությունն է.

«Ստիպված եղա մերժել ընկերներիս: Իսկապես մենք ունենք հրաշալի և լավ հարաբերություններ, բայց ես իսկապես ի վիճակի չէի լինելու համատեղել իմ աշխատանքները «Հայաստանի ձայնը» նախագծի նկարահանումների հետ, որովհետև բացի նկարահանումներից՝ այնտեղ գրաֆիկը ծանրաբեռնված և հագեցած է: Այնտեղ մասնակիցների հետ աշխատանք պետք է տանել, իսկ և՛ երաժշտական, և՛ մարդկային առումով հարաբերությունները ժամանակ են պահանջում, և դրա համար ժամանակ պետք է կարողանաս տրամադրել: Պետք է ճանաչես նրանց մարդ տեսակը, որ իմանաս՝ ի՞նչ կարող են երգել, ի՞նչ ասելիք ունեն: Ինձ համար դժվար կլիներ համատեղել, և ես ստիպված էի հրաժարվել»,- ասաց երգչուհին:

Խոսելով նախագծի՝ մասնակիցների վրա թողած ազդեցությունից, երգուհին նշեց, որ բոլոր մասնակիցները, ովքեր դիմում են և հայտ են ներկայացնում, պետք է հասկանան մի բան. սա մրցույթ է, և ցանկացած իրավիճակում հնարավոր է՝ ինչ-որ մեկը շարժվի առաջ, և ինչ-որ մեկը նախագծից դուրս մնա, քանի որ հնարավոր է՝ մասնակիցն այդ պահին չկարողանա իրեն այնպես դրսևորել, ինչպես մեկ օր առաջ, և արդյունքում նախագծից դուրս մնա:

«Կարող է լինել ֆանտաստիկ լավ երաժիշտ, բայց այդ պահին մրցույթի շրջանակներում բացթողումներ ունենա: Հավատացնում եմ, որ նրանք շատ-շատ բաներ են սովորում մրցույթի շրջանակներում՝ սկսած ուղիղ եթերում աշխատելուց, կենդանի եթերում երգելուց… Սա շատ հետաքրքիր պրոցես է, որի միջով անցնում են մասնակիցները, և սա շատ կարևոր փուլ է նրանց կյանքում: Ես չէի ուզենա, որ նրանք տրվեին էմոցիաներին»,- ասաց երգչուհին:

Երգչուհուց հետաքրքրվեցինք՝ արդյոք դժվա՞ր է երիտասարդ մարզիչ գտնել ժյուրիի կազմում ընդգրկելու համար: Քրիստինե Պեպելյանի խոսքով՝ գուցե ընտրված չափորոշիչներով դժվար է կայացած երիտասարդ երգչուհու գտնելը, բայց իրենք իրենց գործում ավելի պրոֆեսիոնալ են, և իսկապես բարդ է լինում գտնել մեկին, որը երիտասարդ կատարող է և միաժամանակ ամբողջ ստեղծագործական կարիերա ունի:

«Իմ գործընկերների մեջ կան մարդիկ, ովքեր կարող էին լինել «Հայաստանի ձայնը» նախագծի ժյուրիի անդամ, որոնք, չնայած երիտասարդ տարիքին, կարող էին մարզիչ լինել և ինչ-որ բան տալ մասնակիցներին»,- ասաց նա:

Ի՞նչ են անում հետագայում նման հեռուստաշոուների ակտիվ մասնակիցները և հաղթողները: Քրիստինե Պեպելյանն այս կապակցությամբ նշեց, որ երկրորդ եթերաշրջանի հաղթող իր մասնակիցը վերադառնում է Հայաստան՝ ընդունվելու կոնսերվատորիայի ջութակի դասարան: «Ես այս ընթացքում կապի մեջ էի նրա հետ: Իմ թիմից ովքեր դիմում են ինձ, փորձում եմ օգտակար լինել: Ինչպես խոստացել եմ, այնպես էլ անում ենք: Արամ Գինոսյանին եթերում դուետ էի խոստացել, ամսի 5-ին կերգենք, կնկարահանենք: Ինձ համար սա կարևոր դուետ է լինելու, քանի որ սա հեղինակային աշխատանք է, և հեղինակը ես եմ: Տեսնենք՝ ինչպես կստացվի»,- հավելեց երգչուհին:

Ի դեպ, այս տարի մասնակիցների թիվը նախատեսվածից ավելի է եղել: Մեծ թիվ են կազմում սփյուռքահայերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում