Google կորպորացիան հնդկական շուկայում սեպտեմբերի 15-ին կներկայացնի առաջին սմարթֆոնները, որոնք թողարկվել են Android One ծրագրի շրջանակում՝ հայտնում է Phone Arena-ն:
Android One-ի օգնությամբ արտադրողները կկարողանան շուկա թողարկել սարքեր Android One-ի հիման վրա ու արագ թարմացնել օպերացիոն համակարգը: Ծրագրի նպատակն է ևս 5 մլրդ մարդու հնարավորություն տալ օգտվել Android-սմարթֆոններից:
Google-ն արդեն ունի պայմանավորվածություններ Android One սմարթֆոններ արտադրելու համար Micromax, Karbonn ու Spice ընկերությունների հետ: