Ֆրանսիան կարող է Ուկրաինայում իրավիճակի պատճառով վերանայել կամ նույնիսկ խզել Ռուսաստանի հետ «Միստրալ» դասի նավերի փոխադրման 1,6 մլրդ եվրոյի պայմանագիրը: «Ուկրինֆորմի» տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Եթե լարվածությունն աճի, իսկ ելք չգտնվի, մենք ստիպված կլինենք մտածել պայմանագրի վերանայման մասին»,- ասել է Օլանդը:
Հիշեցնենք՝ Ֆրանսիան ծրագրում էր դեսանտային առաջին նավը Ռուսաստան փոխադրել 2014-ի աշնանը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ 1 նավն արժե մոտ 600 մլն եվրո: «Միստրալների» փոխադրման պայմանագրի խզումը Ֆրանսիային սպառնում է ավելի քան 1 մլրդ եվրո տույժով: