Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Կրեմլը կփոխի Հայաստանի ղեկավարությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

– Պարոն Բադալյան, կիսո՞մ եք այն կարծիքները, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցով ու իր 60-ամյակին նվիրված ֆիլմի ցուցադրմամբ ազդարարեց ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին:

– Վերադառնալու համար պետք է հեռացած լինել: Իսկ ես չեմ կարծում, որ նա հեռացել է, պարզապես հրապարակային քաղաքականությամբ չի զբաղվում: Նախ ասեմ, որ հարցազրույցի մեջ մի քանի մտքեր կային, որոնք ծիծաղելի են: Մասնավորապես ազատ մրցակցության, չինովնիկների կողմից հարստություն դիզելու մասին էր խոսում: Խոսում էր այնպիսի թեմաների մասին, որոնք իր կառավարման տարիներին դարձրել էր պետական ինստիտուտ՝ վերացնելով ազատ մրցակցությունը եւ ստեղծելով մի քանի տասնյակ անուն պարենային ու ոչ պարենային ապրանքատեսակների մենաշնորհներ: Նրա ժամանակ չինովնիկները դարձան օլիգարխներ: Եվ ոչ միայն չինովնիկները, այլեւ՝ բանակի գեներալները: Այսպիսի բազմաթիվ խեղաթյուրումներ կան իր հարցազրույցում: Իսկ ընդհանուր առմամբ, կա մի կարեւոր խնդիր՝ Հայաստանի քաղաքական համակարգն այնքան է կապված Ռուսաստանին, որ արդեն Մոսկվան է որոշում, թե այստեղ ով լինի ղեկավարը: Եվ որքան էլ երկրորդ նախագահը փորձի ակտիվանալ, դա ունի զրո նշանակություն: Այդ հարցազրույցներն ու նրա մասին ֆիլմեր ցուցադրելը ունեն PR-ի էլեմենտներ: Բայց Հայաստանում այդ PR-ը չի աշխատում, այստեղ ընտրությունների ժամանակ աշխատում է տաս հազար դրամը, այդ դրամները բաժանելով ցանկացած մարդու կարելի է նախագահ դարձնել: Եվ այդպիսով ընտրությունը որպես ինստիտուտ Հայաստանում վերացավ՝ վերածվելով ընտրական միջոցառման: ՀՀ իշխանությունն այնքան է թուլացել, որ այստեղ ղեկավարը որոշվում է Մոսկվայից: Եվ դա կարվի սահմանադրական փոփոխություններից հետո, երբ կվերացվի նախագահի ինստիտուտը, եւ կհաստատվի վարչապետի կամ գեներալ-նահանգապետի պաշտոնը: Եթե, իհարկե, այդ փոփոխությունները տարվեն մինչեւ վերջ: Նա իր հարցազրույցում նորից այն միտքն էր առաջ տանում, թե իր ժամանակ ամեն ինչ լավ է եղել, իսկ գործող նախագահի ժամանակ ամեն ինչ վատ է: Այսինքն` նա անընդհատ փորձում է տարանջատվել գործող նախագահից, ինչը նրան չի հաջողվելու, որովհետեւ երկրորդ եւ երրորդ նախագահները միավորված են Մարտի 1-ով: Մեկը հանցագործությունն իրականացրեց, մյուսը՝ պարտակեց:

– Բացի PR-ից` Ռ. Քոչարյանն ուրիշ ի՞նչ նպատակ ուներ՝ այդ հարցազրույցը հրապարակելով եւ իր մասին ֆիլմը ցուցադրելով:

– Ինչպես ցանկացած քաղաքական գործիչ, ով ապագայի հետ կապված հայտեր ունի, միշտ էլ ցանկանում է բարելավել իր իմիջը, բայց PR-ն ունի մի օրենք, ըստ որի սեւը հնարավոր չէ սպիտակ ներկայացնել: Ի դեպ, չգիտես ինչու` նա իր հարցազրույցում եւ ֆիլմում մոռացավ նշել Մարտի 1-ի, «Առագաստ» սրճարանի զուգարանում Պողոս Պողոսյանի հայտնի սպանության մասին: Մոռացավ նշել, որ 2004թ. ապրիլի 12-ին ընդդիմությանը ջարդեցին, որ իր ժամանակ ընտրությունները վերածվեցին ընտրական միջոցառումների: Մոռացավ նշել, թե իր ժամանակ թաղային հեղինակություններն ինչպես դարձան ընտրական տեղամասեր աշխատեցնող: Մոռացավ նշել, որ ՀՀ-ն Իրան-Եվրոպա գազի տարանցիկ խողովակաշար կառուցելու հնարավորություն ուներ, բայց իր օրոք այն նեղացավ եւ դարձավ ընդամենը Հայաստան գազ ուղարկող խողովակ: Իսկ դրանով էլ այնքան գազ պետք է ներկրվի, որով  ընդամենը էլեկտրաէներգիա արտադրվի եւ Իրան ուղարկվի:

– Իսկ քաղաքական այս զարգացումներում, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կընթանա ոչ իշխանական քառյակի գործունեությունը:

– Խնդիրն այն է, որ եթե քառյակը ցանկանում է իշխանության գալ, ապա պետք է ոչ թե Ազատության հրապարակում հանրահավաքներ, երթեր անցկացնի, այլ գնա Կրեմլ: Եվ հարց է՝ այնտեղ նրանց կնդունե՞ն, թե ոչ, քանի որ Կրեմլն այսօր Հայաստանում այնպիսի նախագահ ունի, ով իր ամեն ասածն ընդունում է, ուստի ինչու պետք է Կրեմլը փոխի գործող նախագահին: Որոշ ժամանակ կպահի, բայց հետո իր քաղաքականությունը կվարի, ինչպես արեց Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային  Օսեթիայում: Եվ եթե դիտարկեք ՌԴ արտաքին քաղաքականությունը, կտեսնեք, որ վերջին 4-5 տարիների ընթացքում նա որոշակի քաղաքականություն է իրականացնում ԱՊՀ տարածքում իր վերահսկողության տակ գտնվող երկրների նկատմամբ: Մասնավորապես իր համար ավելի ցանկալի անձով փոխեց Մերձդնեստրի Հանրապետության երկարամյա նախագահին: Աբխազիայում չորս անգամ ընտրություն էր իրականացվել, եւ միայն չորրորդ անգամ հաջողվեց բերել մի մարդու, ով իր համար ավելի ցանկալի է, եւ ում առաջին արտահայտությունը դարձավ այն, որ այսուհետ ՌԴ քաղաքացիները կարող են Աբխազիայում անշարժ գույք ձեռք բերել, ինչը նախկինում այդ երկրի իշխանությունների կողմից չէր ողջունվում: Նա փոխեց Հարավային Օսեթիայի ղեկավարին, ով կառավարում էր ավելի քան 20 տարի եւ բերեց իր համար ավելի ցանկալի մեկին: ՌԴ-ն կփոխի նաեւ ՀՀ նախագահին, բայց կփոխի այն ժամանակ, երբ դա իր համար նպատակահարմար կլինի, եւ կփոխի այն գործիչով, ով կլինի գաղափարապես ռուսամետ: Բայց չեմ կարծում, որ դա կիրականացվի մոտ ժամանակներում: Առավել եւս մինչեւ հոկտեմբերի 10-ը, երբ ՀՀ-ն կմիանա Եվրասիական տնտեսական միությանը:

– Այսինքն` ԵՏՄ-ին միանալուց հետո ՌԴ-ն ՀՀ-ում կփորձի նախագա՞հ փոխել:

– Իհարկե: Իմ կարծիքով` այդտեղ երկու խնդիր կա: ՀՀ-ն պետք է տա հնարավոր այն ամենը, ինչը մինչեւ հիմա չի տվել: Նախ` ՀՀ-ն դեռեւս ԵՏՄ չի մտել, երկրորդ` ՀՀ-ն դեռ ՌԴ-ին չի տվել իր քաղաքական համակարգը կարգավորելու, ՀՀ-ում ղեկավար նշանակելու փաստացի իրավունքը: Դա տեղի կունենա ԵՏՄ-ին միանալուց եւ սահմանադրական փոփոխություններից հետո:

– Այսինքն` Հայաստանում կարող է արտահերթ փոփոխություննե՞ր լինեն:

– Չեմ կարող պնդել, բայց կարծում եմ, որ այս երկու հարցերը լուծելուց հետո նոր ՌԴ-ն կմտածի փոփոխությունների մասին: Կա եւս մի հարց՝ դա Հայաստանում ռուսերենին աշխատանքային լեզվի կարգավիճակ տալու հարցն է, կամ՝ ՀՀ-ՌԴ շրջանակներում նույնական տարադրամ մտցնելը: Այս գործընթացներից հետո ՌԴ-ն ՀՀ-ում կձեւավորի իր համար ցանկալի խորհրդարան եւ կնշանակի իր համար ցանկալի վարչապետի:

– Եվ նա չի՞ կարող Ռ. Քոչարյանը լինել:

– Չեմ կարծում: Պետք է լինեն մարդիկ, ովքեր արյունոտված չեն, եւ որեւէ բան չեն խորհրդանշում, սովորական քաղաքական գործիչներ են: Իսկ երկրորդ նախագահը որքան էլ բացասական կերպար լինի, ինչ-որ խորհրդանիշ է եղել ԼՂՀ-ում: Խորհրդանիշներ չպետք է լինեն, պետք է լինեն սովորական գործիչներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում