Չնայած գինին Ֆրանսիայի այցեքարտն է, ֆրանսիացիների մեծ մասը գրեթե բան չի հասկանում այդ արտադրանքից: Համաձայն նոր հարցման՝ ֆրանսիացիների երկու երրորդը ոչ միայն չի հասկանում գինիներից, այլև ընդհանրապես վատ է հասկանում այդ ալկոհոլային խմիչքից:
Ինչպես հայտնում է The Local-ը, ֆրանսիացիների մեծ մասը գրեթե ոչինչ չգիտի գինու մասին: Հարցին՝ արդյոք բավականաչա՞փ եք հասկանում գինիներից, հարցվածների 71%-ը հայտարարել է, թե «չեն հասկանում», ընդ որում՝ նրանց 43%-ը «ընդհանրապես ոչինչ չի հասկանում» գինուց: Միայն 26%-ն է իրեն համարել «գինու գիտակ»: