ԵՄ հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը կարող է ուժի մեջ մտնել նոյեմբերի 1-ին: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Եվգենի Պերեբեյնոսը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահը հաստատել է ԵՄ հետ համաձայնությունը սեպտեմբերի կեսին վավերացնելու մտադրությունը:
«Սեպտեմբերին համաձայնության վավերացումը հնարավորություն կտա այն գործողության մեջ դնել արդեն այս տարվա նոյեմբերի 1-ին»,- ասել է Պերեբեյնոսը՝ նշելով, որ Ուկրաինան Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ պայմանավորվել է համաձայնության սինխրոն վավերացման մասին: