Այս պահին Ազգային ժողովի արտաքին հարցերով հանձնաժողովում ընթանում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը։
Հանդիպումը փակ է, լրագրողների մուտքն այնտեղ արգելվում է։ Խորհրդարանականները Է. Նալբանդյանի հետ քննարկում են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Իսկ Է. Նալբանդյանի հետ հանդիպում խոհրդարանականները պահանջում էին մոտ երեք ամիս առաջ՝ Աստանայում մայիսի 29-ին տեղի ունեցած եվրասիական տնտեսական միության կազմավորման հիմնադիր գագաթնաժողովից հետո, հատկապես այն բանից հետո, երբ Հայաստանն այդ ժամանակ չստորագրեց այդ կառույցի հիմնադրման մասին փաստաթուղթը և չդարձավ հիմնադիր անդամ։ Խորհրդարանականներն այն ժամանակ Նալբանդյանից ցանկանում էին պարզել, թե ինչու մեր երկիրը չդարձավ այդ կառույցի հիմնադիր անդամ։