Շարունակվում են սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքները սեփականատերերի, վարձակալների և կառուցապատողների կողմից մաքրելու և բարեկարգելու աշխատանքները:Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհդրակցության ժամանակ:
Մինչ օրս, հայտնաբերված 205 տարածքներից մաքրվել և տեսքի է բերվել 178-ը, 17 հողատարածքի մասով վարչական արձանագրություններ են կազմվել, մյուս՝ 11 տարածքների տնօրինողներին տարածքները մարքելու և բարեկարգելու համար 2-օրյա ժամկետ է տրվել:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունն այս ուղղությամբ:
«Մեր նպատակը արձանագրություն կազմելը չէ, այլ տարածքները մաքուր և բարեկարգ պահելը: Սակայն պարտավորությունները չկատարող կամ դրանցում թերացողները, օրենքով սահմանված կարգով պետք է պատասխանատվության ենթարկվեն: Եթե հողատարածքի սեփականատերը կամ վարձակալը տևական ժամանակ զգուշացումներից և անգամ արձանագրության կազմումից հետո շարունակում է անբարեկարգ թողնել իր հողատարածքը, ապա կրկնակի և ավելի անգամ վարչական պատասխանատվության ենթարկեք՝ մինչև խնդիրը հիմնական լուծում ստանա և տվյալ տարածքը տնօրինողը այն մշտապես պահի պատշաճ վիճակում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: