Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ԱԻՆ-ում ստեղծվել է ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հրավիրվել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսը: Ներկայացվել է ԱԻՆ-ում ստեղծված՝ ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնը: Դրա ստեղծման համար համագործակցող կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել մեկ տարի առաջ`օգոստոսի 14-ին: Հուշագրի հիման վրա, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրել է 50 միլիոն դրամ՝ ՍՊԿ-ի ստեղծման, գույքի, սարքավորումների և տեխնիկական միջոցների ձեռքբեր­ման նպատակով:

«Տեղեկատվական անվտանգությունը ժամանակակից աշխարհի առանցքային մարտահրավերներից մեկն է: Դրանք նկատի ունենալով և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները հաշվի առնելով`տեղեկատվական համակարգերի արդիականացումը և տվյալների անվտանգության գերժամանակակից պահանջների ապահովումն այլընտրանք չունեն: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը գիտակցում է այդ արդիականացման գործընթացում երկարաժամկետ ներդրումների կարևորությունը: Սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի ստեղծումն ուղղված է հնարավոր ճգնաժամային իրավիճակներում մեր պետության կառավարման համակարգի կենսունակության բարձրացմանը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նախագծի իրականացման համար ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի կողմից հատկացվել է 12,4 մլն դրամ:

Խաղաղ ժամանակաշրջանում, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և պատերազմական ժամանակաշրջանում՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ, կառավարման անխափան ընթացքն ապահովելու, անհրաժեշտ տեղեկատվու­թյան պահպանման հուսալիությունն ապահովելու, արդյունավետ ու անվտանգ կիրառելու, ինչպես նաև պետական մարմինների պահուստային տեղեկատվական համակարգերի կենտրոնացման և դրանց շահագործման բարելավման նպատակով, 2013 թվականից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում սկսվել են ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի (ՍՊԿ) ստեղծման աշխատանքները: ՀՀ ԱԻՆ վարչական մասնաշենքում, որը նախագծվել և կառուցվել է անվտանգության և սեյսմակայության բարձր պահանջներին համապատասխան, ստեղծվել և միջազգային չափորոշիչներին համապատասխան կահավորվել են հատուկ ընտրված աշխատանքային և օժանդակ տարածքներ, դրանք ապահովվել են գերժամանակակից ենթակառուցվածքներով: ՍՊԿ-ի անվտանգ գործունեությունն ապահովելու համար այն հագեցվել է պահուստային էլեկտրասնուցման՝ 150 կՎտ/ժ հզորությամբ գեներատորով և անխափան էլեկտրական սնուցման («UPS»), հովացման, ինքնաշխատ ազդարարման, հրդեհաշիջման, տեսավերահսկման, միջավայրի պայմանների (խոնավության, ծխի, ջերմաստիճանի, փոշու և այլնի) վերահսկման, առանձնացված հողանցման և մուտքի/ելքի թույլատվության էլեկտրոնային վերահսկման համակարգերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում