Կուբայի հեղափոխության ղեկավար Ֆիդել Կաստրոն ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների ներկայացուցիչներին համեմատել է հիտլերյան Գերմանիայի նացիստների հետ՝ հայտարարելով, որ դաշինքի քաղաքականությունը, որը պարտադրում է ԱՄՆ-ը, շուտով նրան կտանի «պատմության աղբանոց», գրում է RIA Novosti-ն:
«Ոչ ոք իրավունք չունի քաղաքներ ավերել, երեխաներ սպանել, բնակարաններ ոչնչացնել, իրավունք չունի, որ ամենուր սփռի վախ, սով ու մահ»,- գրում է Կաստրոն հոդվածում, որը լույս է տեսել «Կհաղթի արդարությունը, կամ կհաղթի աղետը»:
Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեց ՄԱԿ-ը, աշխարհը «լցվեց պատրանքներով», սակայն այսօրվա դիրքերից դա երևում է որպես «մեծ խաբեություն», նշում է Կաստրոն:
«Ներկայիս խնդիրները ստիպում են մտածել երրորդ համաշխարհային պատերազմի հնարավոր սկզբի մասին. պատերազմ այնպիսի զենքի կիրառմամբ, որը կարող է վերջ դնել ամբողջ մարդկության գոյությանը»,- բացատրում է Կաստրոն: