Հյուսիսային Կորեայի իշխանությունները անվանել են բրիտանական սերալը՝ նվիրված Հյուսիսային Կորեային, «արհամարհական բուռլեսկ», գրում է Variety-ն:
Հեռուստատեսային քաղաքական Opposite Number թրիլերը նկարահանվել է Channel 4-ի համար: Սերիալում պատմվում է բրիտանացի միջուկային գիտբնական մասին, որին բռնում են Հյուսիսային Կորեայում:
Հյուսիսային Կորեայի պաշտպանության հարցով ազգային հանձնաժողովում ասվում է, որ հեռուստաշոուն «մտադրված կերպով չարախոսում է» երկրի վրա ու ոչ հավաստի կերպով է պատկերում Հյուսւիսային Կորեան:
Իրենց միջուկային զենքը հյուսիսկորեական իշխանություններն անվանում են «ինքնապաշտպանության անգնահատելի թուր», որն ստեղծված է սեփական ջանքերով ու սեփական ռեսուրսների մի օգնությամբ:
Հայտարարության մեջ ենթադրություն է պարունակվում, որ սերիալի ստեղծման հետևում կանգնած է Միացյալ Թագավորությունը: