Իրանը պատասխանատվություն է զգում տարածաշրջանի անվտանգութան համար: Այս մասին, ինչպես հաղորդում է իրանական Mehr գործակալությունը, հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին՝ ելույթ ունենալով Թեհրանում «Բասիջ» կամավորական կազմակերպության նիստին:
Լարիջանին նաև մեղադրել է արևմտյան երկրներին և նրանց տարածաշրջանային դաշնակիցներին այն բանում, որ նրանք պաշտպանում են Իրաքում և Աֆղանստանում ահաբեկչական կազմակերպություններին:
«Եթե ԱՄՆ-ը ցանկանում է դիմակայել ահաբեկչությանը, այլ երկրների վրա հարձակումները և օդային ռմբակոծությունները հարցի լուծում չեն»,- ասել է նա: