Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան հայտարարել է, որ բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը 2015թ. ամռանը հեռանալու է ակումբից:
«Շատ երջանիկ ենք, որ Ալվեսն այս ամառ մնաց ակումբում: Մենք պայմանավորվել ենք, որ համագործակցելու ենք մինչև 2015թ. ամառ»,- ասել է Սուբիսարետան:
Հիշեցնենք, որ Ալվեսի ծառայություններով հետաքրքրվում էր ՊՍԺ-ն: