Մեծ Բրիտանիայի մի քանի ազդեցիկ իսլամական առաջնորդներ քննադատել են մուսուլմաններին, որոնք մեկնում են Իրաք և Սիրիա՝ «Իսլամական պետություն» խմբավորման կողմից ռազմական գործողություններին մասնակցելու, հայտնում է The Sunday Times-ը: Բրիտանիայի մուսուլման առաջնորդները զինյալներին աջակցողների վերաբերյալ ֆեթվա են արձակել: Դա որոշում է՝ հիմնված շարիաթի սկզբունքների վրա:
Ֆեթվան բրիտանացի մուսուլմաններին արգելում է միանալ «Իսլամական պետություն» խմբավորմանը, որն անվանվել է «բռնապետություն»: Իմամները մուսուլմաններին կոչ են արել հակազդել «Իսլամական պետության» «թունավոր գաղափարախոսությանը», հատկապես երբ այն ազդում է Մեծ Բրիտանիայի վրա: