Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն հայտարարել է, որ ցանկանում է լավ դրսևորել իրեն գերմանական գրանդում:
Բացի այդ, նա կրկին նշել է, որ Մադրիդի «Ռեալ»-ից «Բավարիա» տեղափոխության հարցում մեծ նշանակություն է ունեցել Պեպ Գվարդիոլայի հետ աշխատելու հնարավորությունը:
«Ես ցանկանում եմ ինձ լավ դրսևորել «Բավարիա»-ում: Շատ բան ունեմ սովորելու Գվարդիոլայից: Անգլիայում և Իսպանիայում ելույթների փորձ ունեմ: Այժմ էլ հանդես կգամ Գերմանիայում»,-Sport-ը մեջբերում է Ալոնսոյի խոասքերը: