Գվատեմալայում ուղղափառ հրեաների 230 հոգանոց խումբը լքել է Սան-Խուան-դե-Լագունա բնակավայրը՝ տեղի հնդկացի բնակչության հետ կոնֆլիկտից հետո: Այս մասին հայտնում է մեքսիկական El Universal պարբերականը:
Իշխանությունների տվյալներով՝ հրեաներն այնտեղ ապրում էին 2008 թվականից, Գվատեմալա են գնացել ԱՄՆ-ից, Իսրայելից, Մեծ Բրիտանիայից և Ռուսաստանից: Կոնֆլիկտի պատճառը ցուտուխիլ ժողովրդի ներկայացուցիչների հետ տարաձայնություններն են, որոնք «հյուրերին» մեղադրել են իրենց հավատալիքները տարածելու մեջ:
Իրենց հերթին՝ ուղղափառ հրեաները հայտարարում են, որ իրենց մշտապես սպառնացել են հաշվեհարդար տեսնել, նաև խոստացել են անջատել խմելու ջրի մատակարարումը: Ի վերջո հրեական «Լև Թահոր» համայնքի անդամները որոշել են լքել բնակավայրը: Նրանց առաջնորդ Միսաել Սանտոսն ասել է, որ իրենք խաղաղ մարդիկ են և հեռանում են՝ ավելի լուրջ միջադեպերից խուսափելու համար: