«Միլան»-ի նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն կարծում է, որ Մարիո Բալոտելին կարող է հաջողության հասնել «Լիվերպուլ»-ի կազմում:
«Եթե նա երջանիկ չէր «Միլան»-ում, ապա հեռանալու որոշումը ճիշտ էր: Հիշում եմ Բալոտելիի խաղը «Եվրո-2012»-ում, որտեղ նա ֆանտաստիկ էր: Չեմ հավատում, որ նա այլևս «Միլան»-ում չէ:
Մարիոն արժանի էր ևս մեկ շանսի, որը նրան տվեց «Լիվերպուլ»-ը: Այն հիանալի ակումբ է, որը մասնակցելու է Չեմպիոնների լիգային, իսկ Բալոտելին կարող է հաղթահարել դժվարությունները»,- Շևչենկոյի խոսքերը մեջբերում է Sky Sport Italia-ն: