«Ցանկալի կլիներ, որ առաջնային դերը լիներ մերը,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը։ Փոխնախարարն այս հայտարարությունն արեց՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում այն հանգամանքը որ Ռուսաստանը պարբերաբար խոշոր քանակությամբ զենք է վաճառում, որն այդ երկիրն օգտագործում է Հայաստանի դեմ։
Իսկ ինչո՞ւ ՀԱՊԿ-ը որևէ կերպ չարձագանքեց, երբ Ադրբեջանը օգոստոսի սկզբին դիվերսիոն գործողություններ էր իրականացնում Հայաստանի նկատմամբ։ Չէ՞ որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ էր, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ «Պատերազմական լուրջ գործողություններ չեն եղել, որ այդ արձագանքի անհրաժեշտությունը լիներ»,- պատասխանեց Ա. Նազարյանը