Ճապոնիայի առողջապահության նախարարությունը հաստատել է դենգե տենդով հիվանդացության ևս 19 դեպքի մասին: Հիվանդների ընդհանուր թիվը ներկայում հասել է 22-ի՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սա Ճապոնիայում այդ վիրուսային հիվանդության բռնկման առաջին դեպքն է վերջին 70 տարում:
Ենթադրաբար, հիվանդները վարակվել են Տոկիոյի Յոյոգի պարկում, որը վերջերս մշակվել էր դեղանյութերով՝ վնասատու միջատներին ոչնչացնելու նպատակով:
Դենգեն հիմնականում տարածված է Հարավային ու Հարավարևելյան Ասիայի, Աֆրիկյան, Օկեանայի, Կարիբյան ավազանի երկրներում: