Իսպանիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլային ակումբները 471.7 մլն եվրո են ծախսել ամառային տրանսֆերային շուկայում: Նշված գումարը 60.4 մլն եվրոյով գերազանցում է նախորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսված գումարը:
Ամենաշատ գումարը ծախսել է Մադրիդի «Ատլետիկո»-ն, որն ակումբ է հրավիրել 10 նոր ֆուտբոլիստների, ում հետ գործարքներ իրականացնելու համար, ընդհանուր առմամբ, 112.1 մլն եվրո է ծախսել:
Մեծ գումար են ծախսել նաև Մադրիդի «Ռեալ»-ը, որը ձեռք է բերել 4 ֆուտբոլիստների իրավունքներ, և կատալոնական «Բարսելոնա»-ն, որի կազմը համալրել են 7 նորեկներ: