Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆլորան Մալուդան, ով իր կարիերայի բոլոր ակումբներում, ինչպես նաև հավաքականի կազմում խաղալու տարիներին առանձնանում էր կարգազանցությամբ, կարող է համալրել Աղդամի «Ղարաբաղ»-ի կազմը:
Վերոգրյալ ակումբը նվաճել է Եվրոպայի լիգայի գավաթի 2014/15թթ խաղարկության ուղեգիր:
34-ամյա կիսպաշտպանն օրեր առաջ հեռացվել էր թուրքական «Տրաբզոնսպոր»-ից ՝ գլխավոր մարզիչ հետ ընդհարվելու համար: Այժմ նա ստացել է ազատ գործակալի կարգավիճակ:
Այնուամենայիվ, ադրբեջանական թիմի գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովի կարծիքը չի համընկնում այդ ակումբի ղեկավարության կարծիքին: Մարզիչը չի ցանկանում թիմում տեսնել Մալուդային, ով իր նախկին ակումբում ստանում էր 2 մլն եվրո տարեկան աշխատավարձ:
Բացի բարձր աշխատավարձը, մարզիչը մատնանշում է խաղացի տարիքը՝ ցանկանալով թիմում տեսնել ավելի երիտասարդ խաղացողի: