Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը բջջային սարքավորումներով նկարահանումները «տարօրինակ» է համարում՝ հաղորդում է The Daily Mail-ը: Այդ մասին պատմել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Մեթյու Բարզունը:
43-ամյա դիվանագետը կիսվել է Բուքինգհեմյան պալատ կատարած իր այցի տպավորություններով, որտեղ նրան հրավիրել էին կնոջ հետ Մեծ Բրիտանիա վերադարձից հետո: Բարզունի խոսքով՝ նա թագուհու հետ հաճելի զրույց է ունեցել: Մասնավորապես, թագուհին ամերիկյան դեսպանին հայտարարել էր, որ իր համար տարօրինակ է տեսնել մարդկանց խմբեր, ովքեր գլուխների մոտ բջջային հեռախոսներ են պահում: Միապետը կարոտել է տեսողական հաղորդակցմանը՝ ասել է Բարզունը Tatler ամսագրին տված հարցազրույցում:
Իր հերթին, թերթը հիշեցնում է, որ 88-ամյա Եղիսաբեթ Երկրորդը սեփական բջջային հեռախոս ու iPod ունի: