Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Անխել դի Մարիան, ով «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել, հայտարարել է, որ ավելի վաղ կհեռանար «արքայական ակումբ»-ից, եթե չլիներ Քրիշտիանու Ռոնալդուն: Միաժամանակ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել «կարմիր սատանաներ»-ին:
«Ռոնալդուի հետ մտերիմ ընկերներ ենք: Միայն շնորհիվ նրա եմ այսքան ժամանակ խաղացել «Ռեալ»-ում: «Արքայական ակումբ»-ը լքեցի մաժորային նոտայի վրա, քանի որ թիմի պատմության մեջ 10-րդ անգամ նվաճեցի Չեմպիոնների Լիգայի գավաթը:
Շնորհակալ եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Ակումբը վճարեց այնքան գումար, որքան պահանջվում էր: Ջանք չեմ խնայել «Սանտիագո Բեռնաբեո»-ում հանդես գալու առաջին իսկ օրվանից»,- Marca-ն մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը: