Microsoft ընկերությունը հանել է 2 գիգաբայթ ծավալի սահմանափակումը OneDrive-ում: Այդ մասին առաջինը հաղորդել է Reddit օգտատերը, իսկ հետո հաստատում է ստացել Windows-ից:
Որքան է OneDrive-ում առավելագույն չափը՝ դեռ չի հաղորդվում: Dropbox-ում մեկ ֆայլի չափը չի կարող գերազանցել 10 գիգաբայթը:
«Մենք սկսել ենք գործընթացը օգտատերերի փոքր թվի համար և կշարունակենք մեր բոլոր հաճախորդների համար: Այդ նորույթի մասին ավելի շատ կպատմենք առաջիկայում»,- հայտարարել է Microsoft-ի մամլո ծառայությունը: