Երկուշաբթի երեկոյան Բաղդադի հարավ-արևմուտքում ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 13, վիրավորվել 45 մարդ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով իրաքյան ԶԼՄ-ներին:
Նրանց տեղեկությամբ՝ միմյանց մոտ կայանած երկու ավտոմեքենաներում դրված պայթուցիկները գործնականում միաժամանակ են պայթել: