Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Անգլիայի հավաքականի հարձակվող Դանիել Ուելբեկի տրանսֆերի ձեռքբերման մասին:
23-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրված պայմանագրի ֆինանսական կողմը չի հրապարկվում: Հիշեցնենք` ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` Ուելբեկի տրանսֆերի արժեքը 16 մլն ֆունտ է կազմել:
Ուելբեկը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում հանդես է եկել 2008 թվականից և երկու անգամ վարձավճարով այլ ակումբ տեղափոխվել: «Կարմիր սատանաներ»-ի կազմում նա 90 հանդիպում է անցկացրել և 20 գոլ հեղինակել: