Ֆերգյուսոն քաղաքում, որտեղ վերջերս տեղի էին ունեցել զանգվածային անկարգություններ՝ ոստիկանի կողմից սևամորթ դեռահասի սպանության պատճառով, ոստիկանները սկսել են կրել փոքրիկ տեսախցիկներ: Այս մասին հաղորդում է ITAR-Tass-ը:
Հաղորդվում է, որ ոստիկաններին հատկացվել է մոտ 50 սարքավորում: Ձայնագրությունը կարող է պահանջվել՝ պարզելու համար, թե արդյոք ոստիկանը խախտե՞լ է օրենքը ձերբակալության ժամանակ, թե՞ ոչ: