Friday, 29 03 2024
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը

Տեր-Պետրոսյանը, ըստ հրահանգի, հաջորդ հանրահավաքում հանգիստ կարող է «փաստարկել», թե ինչու Հայաստանը «հենց միայն Քոչարյանը կարող է փրկել»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է լրագրող, 1999թ. «Լոգոս» հետազոտական կենտրոնի տնօրեն, այժմ ԱՄՆ-ում բնակվող Նաիրի Բադալյանը:

-Պարոն Բադալյան, Դուք Հայաստանում հասցրել եք մի քանի ընդդիմություն տեսնել, նաև մասնակցել այն դիսկուրսին, որը երկիրը, լավ կամ վատ, բայց առաջ է մղել: Այսօրվա հայաստանյան ընդդիմության որակը որքանո՞վ են բավարար կամ համարժեք երկրում առկա խնդիրները վեր հանելու և դրանց լուծումներ առաջարկելու համար:

-Այսօր ընդդիմություն՝ որպես այդպիսին, գոյություն չունի։ Այն ամորֆ գոյակցությունները, որոնց Հայաստանում, չգիտես ինչու, ընդունված է «ընդդիմություն» կոչմամբ մեծարել, չունեն իշխանություններից տարբերվող որևէ գաղափար, երկրի զարգացման ստրատեգիայի սեփական պատկերացում, հասարակության առաջ կանգնած լրջագույն խնդիրների լուծման առաջարկներ և ունեն երկրի բնակչությանը հուզող խնդիրներից էապես տարբերվող օրակարգ։ «Կուսակցություն» կամ «դաշինք» ինքնահորջորջվող ու տոտալիտար աղանդի սկզբունքով գործող այդ բացարձակ անպատասխանատվությամբ ընկերությունները, որոնք աչքի են ընկնում ներկուսակցական հարաբերություններում ու որոշումների ընդունման մեխանիզմներում դեմոկրատիայի լիակատար բացակայությամբ, կոչված են բացառապես սպասարկելու իրենց «լիդերների» ու նրանց «քավոր-սանիկ-խնամի-ախպերություն» շրջանակի բիզնես ու կիսակրիմինալ շահերը։ Այնպես որ ես ձեռնպահ կմնայի ոչ միայն դրանք կուսակցություն կոչելուց, այլև քաղաքական հարթության մեջ դրանց չունեցած գործունեությունը կամ որակը գնահատելու գայթակղությունից։

-Որպես վերլուծաբան՝ ի՞նչ եք կարծում՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո նոր վարչապետի նշանակումը, կառավարության ձևավորումը, 12 կետերի պահանջը, հիմա արդեն սեպտեմբերի 30-ի հանրահավաքը, այս ամբողջ շղթան ինչի՞ վկայություն է:

-Դե, Ձեր այս հարցին էլ ես, կարծում եմ, արդեն պատասխանեցի։ Իհարկե, ինձ համար միանշանակ է, որ Հայաստանի տնտեսության գերեզմանափորներից Տիգրան Սարգսյանի դեմ այդ արշավը պայմանավորված էր ոչ թե նրանով, որ նա իր մեռելոցներով, օֆշորներով ու մեկը մյուսից անհեթեթ «նախաձեռնություններով» գերեզման էր տանում Հայաստանի տնտեսությունը, այլ նրանով, որ Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան խնամիական զույգը, Ռոբերտ Քոչարյանի համագործակցությամբ, 2018թ. նախագահական ընտրություններին պատրաստության ծրագրի շրջանակում որոշեց գրոհել ամենահավանական հակառակորդի դիրքերը և «շառից-փորձանքից հեռու» տարբերակով ամբողջությամբ սեփական ձեռքերում կենտրոնացնել գործադիր իշխանությունը։ Մի խոսքով՝ խաթանել Ս. Սարգսյանի «փոխանորդ» օպերացիան, և ծրագրի առաջին մասն առայժմ հաջողեցին։ Ըստ այդմ էլ՝ խնամիները «քառյակ» կոչվող «մասսովկայի» խմբին վաստակած ամառային հանգստի ուղարկեցին։

Rob-Levon

Ինչ վերաբերում է այսպես կոչված ընդդիմության քառյակի այսպես կոչված 12 կետերին ու նախատեսած հանրահավաքին, սպասենք իրադարձությունների զարգացմանը։ Մինչև սեպտեմբերի 30-ը դեռ 1 ամիս ժամանակ կա, և հանրահավաքի կազմակերպիչներն իրենք էլ դեռ չգիտեն, թե խնամիական պոլիտբյուրոն ինչ օրակարգ է իրենց հանրահավաքի համար սահմանելու։

-Առաջին նախագահը չի հրաժարվում բուրժուադեմոկրատական հեղափոխություն անելու գաղափարից՝ շատ լավ հասկանալով դրա անհնարինությունը: Ըստ Ձեզ՝ այդ դեպքում ինչո՞ւ է մնում այդ գաղափարից կառչած:

-Հայաստանի այսօրվա վիճակի հիմնական պատասխանատուն առաջին նախագահն է, որի օրոք, սկսած 1994թ. վերջից (ընդդիմադիր կուսակցության գործունեության արգելում) և 1995-96 թթ. համապետական ընտրություններում կեղծման մեքենայի ներմուծումից Հայաստանը բռնությամբ հանվեց բնականոն զարգացման ժողովրդավարական ճանապարհից ու ներդրվեց քրեաօլիգարխական պախանատի այսօրվա կործանարար մոդելը։ Ու հենց Տեր-Պետրոսյանի ընտրությամբ Հայաստանը բաց թողեց եվրոպական տիպի քաղաքակիրթ երկիր դառնալու այն բացառիկ շանսը, որից այն նույն ժամանակ հաջողությամբ օգտվեցին Հայաստանի հետ նույն ստարտային պայմաններում գտնվող Արևելաեվրոպական ու Մերձբալթյան երկրները։ Երկրներ, որոնք այսօր իրենց քաղաքացիների իրավունքներն ու կյանքի բարձր որակ ապահովող զարգացմած երկրներ են դարձել, մինդչեռ Հայաստանը «բուրժուադեմոկրատական» Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հեռացավ զարգացման ճանապարհն ընտրած երկրների այդ խմբից և սահուն տեղափոխվեց քաղաքակրթության նկուղում տեղավորված նոր տիպի բռնապետությունների՝ հանցագործների քրեական «ճշտի պանյատը» որպես սահմանադրություն ունեցող Պախանատների ակումբ։

Այնպես որ «բուրժուադեմոկրատական հեղափոխության» նրա այսօրվա բառախաղերը լավագույն դեպքում միայն քմծիծաղ կարող են հարուցել։ Ծեր մարդ է, որի տարիքն անգամ հաշվի չառնելով՝ նրա ներկա պատրոն «բուրժուա» Ծառուկյանը և իր իսկ շրջապատում գտնվող մի շարք պատեհապաշտներ անխղճաբար շահագործում են՝ որպես մանրադրամ օգտագործելով իշխանության հետ իրենց կուլիսային մանր խաղերում ու բանակցություններում։

-Այսօր Հայաստանում արտահերթ գործընթացներ հնարավո՞ր են, թե՞ ոչ: Որքանո՞վ է հնարավոր Ռոբերտ Քոչարյանի վերադարձը:

-Հայաստանում ամեն ինչ հնարավոր է, քանի որ բոլոր գործընթացները արտաքաղաքական են։ Հասարակություն՝ որպես Քաղաքացիների ամբողջություն, չկա։ Սեփական իրավունքների համար պայքարող Քաղաքացի շատ քիչ կարելի է գտնել (Գագիկ թագավոր ախպոր, Լևոն պապիկի, Ռոբերտ պապիկի կամ Սերժիկ պապիկի համար բարիկադ բարձրանալու ու սեփական կյանքը զոհելու, բայց սեփական իրավունքների համար մի պարզ քայլ անգամ անելու ցանկություն չունեցող մասսաները քաղաքացի չեն, և նրանց այդպիսին չի կարելի համարել)։ Հայաստանում չկան երկրի առաջ կանգնած մարտահրավերները օրակարգում ունեցող կուսակցություններ։

Robert_Levon

Եվ այս պայմաններում Քոչարյանի վերադարձին խոչընդոտող հասարակական կամ քաղաքական խոչընդոտ Հայաստանում պարզապես չկա։ Եթե Ծառուկյան-Աբրահամյան խնամիական զույգը վերջնականապես հաղթահարի սեփական ամբիցիաները և կողմնորոշվի նրա օգտին, ինչու չէ որ, ամեն ինչ հնարավոր է։ Մանավանդ որ, դատելով նրա հրապարակային ակտիվությունից, ինքն էլ արդեն «պահը զգացել է» ու արդեն պատրաստ է նորից «բեռի տակ» մտնելու։ Նույնիսկ «ճիշտ» գրքեր է սկսել կարդալ այդ կապակցությամբ։ Այնպես որ Տեր-Պետրոսյանը, իջեցված հրահանգի շրջանակում, հանգիստ կարող է իր ապագա հանրահավաքներում «փաստակել», թե ինչու Հայաստանին այս պայմաններում «հենց միայն Ռոբերտ Քոչարյանը կարող է փրկել»: Մինչդեռ եթե Հայաստանում կազմակերպված հասարակություն ու Քաղաքացու ինստիտուտ ձևավորված լիներ, իր նախագահական շրջանը Հոկտեմբերի 27-ով սկսած ու Մարտի 1-ով ավարտած անձը միակ բանը, որի մասին չէր կարող մտածել, կրկին իշխանության վերադառնալն է։

Ինչ վերաբերում է գործընթացների հնարավորությանը, անկեղծ ասեմ (ու նաև գիտեմ, որ քարկոծվելու եմ հատկապես այս մտքիս համար). ես Հայաստանում առաջիկայում արտահերթ ընտրություններ կամ լուրջ քաղաքական գործընթացների հնարավորություն տեսնում եմ բացառապես արտաքին քաղաքական ու տարածաշրջանային գործընթացների ազդեցության տակ։ Մասնավորապես, եթե ուկրաինական ավանտյուրայի պատճառով մի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները արդեն կսկսեն խփել նաև հայաստանցու դատարկ գրպանին, իսկ մյուս կողմից՝ Մաքսային Միություն-Եվրասիական տնտեսական միություն կոչվող մեռելածին կառույցի մասնակից երկրների նկատմամբ քաղաքակիրթ աշխարհի ընդհանրական քայլերը և այդ կառույցի առաջիկա քայքայումը վերջնականապես ակնհայտ կդարձնի Ս. Սարգսյանի միայնակ կատարած աշխարհաքաղաքական ընտրության՝ պետական դավաճանության հանցակազմ պարունակելու բնույթը։

-Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն արդյոք կա՞ր Հայաստանում: Ինչի՞ համար են սահմանադրական փոփոխություններ անում երկրում, երբ բոլոր գործընթացները հակասահմանադրական են: Եվ ինչու են քառյակից առնվազն երեքը բուռն արձագանքում այդ փոփոխություններին:

-Երկրում սահմանադրական փոփոխությունների կարիք, իհարկե, կա։ Պայմանով, որ Հայաստանում սահմանադրությունը ստանա երկրի հիմնական օրենքի կարգավիճակ, և այդ առումով պետական կառավարման համակարգի գործառնությունից հանվի «գողական պանյատը»:

Եթե մենք ուզում ենք, որ Հայաստանում ձևավորվի ժողովրդավարական համակարգ, պետք է միջնադարյան-թագավորականի տարատեսակ հանդիսացող կառավարման նախագահական համակարգը փոխարինվի բնույթով ժողովրդավարական խորհրդարանական կառավարմամբ։ Փորձը ցույց է տալիս, որ նախագահական կառավարման երկրները շատ արագ վերածվում են բռնապետությունների, և Հայաստանն էլ դրա օրինակներից է։ Այդ առումով բացառություն են թերևս միայն ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որոնք էլ, սակայն, այդ գայթակղությունից հեռու են մնում՝ շնորհիվ 200-ամյա մշակված ու ավանդույթներով առաջնորդվող քաղաքական համակարգի և իշխանության ճյուղերի իրական բաժանվածությամբ ու միմյանց հակակշռելու կարողունակությամբ։

Այդ առումով Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է նաև դատական համակարգի անկախության սահմանադրական մեխանիզմների ստեղծումը։ Քանի դեռ դատարանը և դատավորները գտնվում են գործադիր իշխանությունից անմիջական կախման մեջ, ինչպես ներկա սահմանադրությամբ է, Հայաստանում դատարանը լինելու է կամակատար, և արդարադատություն՝ որպես այդպիսին, անլուրջ է ակնկալել։ Իսկ հայտնի իրողություն է, որ այսօր Հայաստանի լրջագույն խնդիրներից արտագաղթը հիմնական մասով պայմանավորված է հենց երկրում օրենքի ու արդարադատության բացակայությամբ։

-Հետևելով Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում ծավալվող իրադարձություններին, նաև Սերժ Սարգսյանի՝ ԵՏՄ անդամակցության պատրաստակամությանը, ի՞նչ եք կարծում, անդամակցության դեպքում Հայաստանը ի՞նչ վիճակում կհայտնվի, և առհասարակ որքանո՞վ է իրատեսական Հայաստանի անդամակցությանը մի միության, որտեղ առնվազն երկու հիմնադիր պետություն դեմ են Հայաստանի անդամակցությանը:

-Քանի որ Հայաստանի համար ԵՏՄ անդամակցության հեռանկարը շատ միանշանակ ու պարզ է, կարճ կձևակերպեմ. անդամակցելով ԵՏՄ-ին՝

ա) տնտեսական առումով Հայաստանում կտրուկ կաճեն առաջին անհրաժեշտության ապրանքների գները, կկրճատվի և՛ արտահանումը, և՛ բնակչության գնողունակության անկման պատճառով՝ նաև ներմուծումը։ Հայաստանը ընդհանրապես կզրկվի աշխարհի հետ ցամաքային որևէ կապից, քանի որ Վրաստանն ուղղակի կփակի երկու թշնամական հայտարարված երկրների միջև ցամաքային կապը և կսահմանի այնպիսի բարձր մաքսատուրքեր, որոնք անիմաստ կդարձնեն անգամ միջազգային սանկցիաներից տուժող Ռուսաստանի հետ առևտրական որևէ կոնտատկ։ Այսօր տնտեսական կիսաշրջափակման մեջ գտնվող Հայաստանը ԵՏՄ-ին միանալով՝ սեփական կամքով կհայտնվի ուղղակի և լիակատար շրջափակման մեջ՝ դրանից բխող բոլոր տնտեսական հետևանքներով։

բ) քաղաքական առումով արդեն իսկ 4 հարևաններից Թուրքիայի հետ թշնամական, Ադրբեջանի հետ՝ փաստացի պատերազմական հարաբերություններ ունեցող Հայաստանը Արևմուտքի կողմից կհայտարարվի «իզգոյ» և ոչ միայն ընդհուպ մինչև թշնամականի մակարդակ կտրուկ կվատացնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ շատ վատ հարաբերություններ ունեցող Վրաստանի հետ, այլև վերջինիս անդառնալիորեն խոր կհրի թուրքա-ադրբեջանական հակահայ ալյանսի մեջ։ Նույն կերպ նաև էապես կբարդացնի իր հարաբերությունները Արևմուտքի հետ իր խնդիրները կարգավորման ճանապարհն ընտրած Իրանի հետ։ Կտրուկ կվատացնի նաև իր հարաբերությունները արևմտյան երկրների հետ։ Ասվածին էլ ավելացնենք, որ մեր երկիրը ԵՏՄ կոչված բռնապետների ակումբի անդամներից՝

ա) Ռուսաստանի հետ սահման չունի, և նույն Ռուսաստանը հանուն ում մեզ տանում են ԵՏՄ, թափով զինում է Ադրբեջանին,

բ) Բելառուսը Հայաստանի հանդեպ առ այսօր գործել ու արտահայտվել է հիմնականում արհամարհական, իսկ Ղազախստանը՝ ընդգծված թշնամական ու պրոադրբեջանաթուրքական տոնայնությամբ։

Այսինքն՝ կորցնելով իր իրական բարեկամներին՝ հանձին Վրաստանի ու Իրանի, որոնք, ընդ որում, նաև աշխարհի հետ իր ցամաքային կապն են, ու նաև իր անվտանգությամբ ու մեր արագ փոխվող տարածաշրջանում Հայաստանի բուն գոյությամբ շահագրգիռ արևմտյան երկրների, մեր երկիրը կներառվի մի ռազմաքաղաքական ու տնտեսական կառույցի մեջ (եթե, իհարկե, վերջինս չմեռնի դեռ չծնված), որը Հայաստանի համար ապահովում է թշնամություն ամբողջ աշխարհի հետ, «իզգոյ» երկրի կարգավիճակ ու ապագա տնտեսական ու քաղաքական ծանրագույն սանկցիաներ, իրեն չվերաբերող հարցերով հարաբերությունների էլ ավելի բարդացում արդեն անխտիր բոլոր հարևանների ու Արևմտյան երկրների հետ, սեփական կամքով քաղաքական ու տնտեսական շրջափակման ամբողջականացում, բայց Հայաստանի համար կարևորագույն հարցերում չի ապահովում կամ նույնիսկ չի խոստանում քաղաքական չեզոքություն իր անդամ երկրներ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի կողմից։

Այս ամենի հաշվառումը ակնհայտ է դարձնում 2013թ. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի միանձնյա որոշմամբ հատուկ դիտավորությամբ կատարված պետական դավաճանության ակտի ողջ խորությունը։ Պետական դավաճանության ակտ, որը ոչ միայն ենթադրում է սահմանադրությամբ նախատեսված իմպիչմենտի մեխանիզմի անհապաղ գործարկում և կիրառում, այլև ուղղակի քրեական պատասխանատվություն, իհարկե, եթե, Ս. Սարգսյանի փաստաբանները չկարողանան ապացուցել, որ հատուկ դիտավորությամբ հանցագործությունը կատարելու պահին և ընդհանրապես նա անմեղսունակ է։

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում