Ֆրանսիայի հյուսիսում՝ Լիլ քաղաքում, երկհարկանի շենք է փլուզվել, որի հետևանքով զոհվել է 2 մարդ՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
Փրկարարները փլատակների տակ հայտնաբերել են 30-ամյա կնոջ և նրա երեքամյա երեխայի մարմինները: Նրանք եղել են շենքի միակ բնակիչները:
Ականատեսների խոսքերով՝ փլուզումից առաջ պայթյուն չի եղել:
«Շինությունը շատ թույլ տեսք ուներ, ուստի դեպքի հիմնական պատճառը համարվում է կոնստրուկցիայի մաշվածությունը»,- հայտարարել են տեղի ոստիկանությունում:
Սա վերջին 2 օրերին Ֆրանսիայում շենքի փլուզման երկրորդ դեպքն է: Նախօրեին Ռոսին-սու-Բուա քաղաքի հինգհարկանի շենքում պայթյուն էր տեղի ունեցել: Զոհվել էր վեց մարդ, վիրավորվել 11-ը: