Thursday, 28 03 2024
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00

Ում համար է ղողանջում անկումը

Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագրերն առնվազն մի հարցում ունենում են անվերապահ հաջողություն՝ նրան չեն մոռանում, նրա հարցազրույցներն ու ելույթները անուշադրության չեն մատնում, նրա գործոնն իր հրատապությունը հասարակական գործընթացներում չի կորցնում, նա շարունակում է լինել քաղաքական անցուդարձի ամենաքննարկվող թեմաներից մեկը:

Եվ այս ամենը մի պայմանում, երբ նա ակտիվ գործողություններից կարծեք թե ձեռնպահ է մնում և ընդամենը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս որևէ ֆորմատի որևէ ելույթով: Այսինքն` առնվազն այն, որ նրա ելույթները շարունակում են մնալ քննարկումների և ուշադրության առարկա, արդեն իսկ որոշակի արդյունավետության նշան է: Նույնիսկ պարզ չէ՝ միգուցե Քոչարյանը այս պահին գոնե դրանից ավելին չի էլ ակնկալում: Այսինքն, ըստ էության, ոչինչ չանելով` իր նախագահությունից վեց-յոթ տարի հետո Ռոբերտ Քոչարյանը մնում է հավասարապես քննարկելի և դիտարկվող ֆիգուր, ինչպես օրինակ` ակտիվ քաղաքականությամբ զբաղվող ոչ իշխանական ուժերը և նրանց առաջնորդները:

Մյուս կողմից` Ռոբերտ Քոչարյանը մի իրավիճակում է, երբ ակտիվ քաղաքականությունը նրա միավորները կարող է ոչ թե ավելացնել, այլ հակառակը՝ նվազեցնել: Ակտիվ քաղաքականությունը Քոչարյանին կստիպի անդրադառնալ նաև բավական տհաճ հարցերի` կապված և՛ Հայաստանում ընտրակեղծարարության, և՛ իշխանական բուրգի օլիգարխիզացիայի, և՛ իշխանության ու բիզնեսի սերտաճման, և բնականաբար` Մարտի 1-ի, ու անկասկած էլի շատ ու շատ հարցերի հետ: Ռոբերտ Քոչարյանը առայժմ այս ամենի մասին կամ շատ ընդհանրական և այսպես ասած` «պռոտոկոլային» դատողություններ է անում կամ էլ շրջանցում այդ թեմաները: Իսկ քանի որ չկան բաց հարցերի, նաև խաչաձև հարցերի հնարավորություններ, Ռոբերտ Քոչարյանը կարողանում է խուսափել ավելի կոնկրետ պատասխաններից:

Ակտիվ քաղաքականությունը նրա համար սրելու է այս խնդիրները և ամենայն հավանականությամբ Քոչարյանի դիրքերի վրա ազդելու է բացասաբար: Այսօր նրա դիրքերը համեմատաբար ամուր են զուտ կարգավիճակի ստվերային բնույթի արդյունքում: Այսինքն` նա այսպիսով կարողացել է համեմատաբար ավելի կառավարելի պահել իր շուրջ տեղի ունեցող զարգացումներն ու քննարկումները: Ակտիվ քաղաքականությունը նրա համար այդ տեսանկյունից ստեղծելու է անկառավարելի վիճակ, իսկ քանի որ երկրորդ նախագահն ունի, մեղմ ասած, մի շարք խոցելի հանգամանքներ, որոնց գագաթնակետն, իհարկե, Մարտի 1-ն է, ապա այդ վիճակը անխուսափելիորեն կբերի անկման:

Սակայն անկումային վիճակում է Հայաստանի ողջ քաղաքական դաշտը: Իշխանությունների քաղաքական դիրքերի մասին խոսելն ավելորդ է: Այստեղ երբեք չեն եղել քաղաքական հաջողություններ կամ դրական միտումներ: Այստեղ մշտապես հույսը եղել է ուժի կամ մանիպուլյացիաների վրա: Ինչ վերաբերում է քաղաքական մնացյալ դաշտին կամ դաշտի մնացյալ հատվածին, ապա այստեղ պետք է բաժանել երկու մասի՝ խորհրդարանական և արտախորհրդարանական: Խորհրդարանական մասում ոչ իշխանական քառյակն է` ԲՀԿ-ի դոմինանտությամբ, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սեփականությունը հանդիսացող հեռուստաալիքն էլ դարձել էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանի ծավալուն գովազդ-հայտի հարթակ:

Եթե նույնիսկ համարենք, որ սա ամենևին էլ ԲՀԿ-Քոչարյան բազմիցս անուղղակի հաստատված կապի վկայություն չէ, միևնույն է` այն, որ ոչ իշխանական ուժերի առաջատար հանդիսացող ԲՀԿ-ն ազատ և անկաշկանդ կերպով հարթակ է տրամադրում Ռոբերտ Քոչարյանի գովազդին, ինքնին արդեն բավական խոսուն է և առաջացնում է բազմաթիվ հարցեր ոչ իշխանական քառյակի քաղաքական կոնցեպտուալության տեսանկյունից` նկատի ունենալով դրանում ՀԱԿԿ-ի առկայությունը: Այս խնդիրը ոչ իշխանական քառյակի համար հրատապ է վաղուց, Քոչարյանի նոր դրսևորումով այն ուղղակի ավելի է ընդգծվում` ըստ էության վկայելով ոչ իշխանական քառյակի անկումային հետագծի մասին:

Ակնհայտ է, որ քառյակում ԲՀԿ-ն առնվազն իր ինքնուրույն խաղն է խաղում, իսկ մյուսները առանց ԲՀԿ-ի անկարող են ներկայիս պայմաններում մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով խաղալ իրենց խաղը՝ լինի առանձին, թե միասնաբար: Արտախորհրդարանական հարթությունում քաղաքական կյանք գրեթե չկա: Այստեղ կան քաղաքական ուժեր, որոնք հանդես են գալիս մի շարք սկզբունքային դիրքորոշումներով, սակայն նրանք ինչ-ինչ պատճառներով գտնվում են մարգինալության վիճակում՝ ոչ բովանդակային, այլ նոմինալ առումով, ինչը սակայն ոչնչով չի նվազեցնում անկումայնության աստիճանը նաև այդ դաշտում:

Այդ համատարած անկման պայմաններում Ռոբերտ Քոչարյանին թվում է, թե ի սկզբանե անկումային վիճակի դինամիկան փոխվում է, ըստ էության, ինքնաբերաբար, և նրա ներկայիս թեկուզ նվազագույն հաջողությունները՝ վերը բերված քննարկելիության և ուշադրության արժանանալիության մասով, հանդիսանում են տրամաբանական արդյունք: Եվ եթե այդ արդյունքը ներկայումս նվազագույն իմաստով է և հեռանկարում ակտիվ քաղաքականություն վերադարձի ճանապարհները դեռ արգելափակված են հրապարակայնությամբ պայմանավորված խնդիրներով, ապա քաղաքական դաշտում համատարած անկումային միտումների պահպանման դեպքում այդ հեռանկարները ևս կարող են դինամիկայի մեջ իքնաբերաբար տրանսֆորմացվել, և հաջողությունների նվազագույն շեմը Քոչարյանի համար կարող է բարձրանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում