Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչպե՞ս կանգնեցնել Պուտինին. Պատժամիջոցների արդյունավետության հարցում Արևմուտքը սխալվել է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ երկու օրերի իրադարձությունները ակնհայտ դարձրին, որ արևմտյան աշխարհը՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, չունեն մի հարցի պատասխան՝ ինչպե՞ս կանգնեցնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Պատժամիջոցների արդյունավետության հարցում Արևմուտքը սխալվել է։ Գուցե եթե փարիզյան խանութներում 3 օր թթվասեր չլինի, զանգվածային անկարգություններ սկսեն։ Բայց 2000թ. իշխանութւյան գալով՝ Պուտինը Ռուսաստանը դրել է բոլորովին ուրիշ ռելսերի վրա։

Տասնամյա ալան-թալանը զզվեցրել էր ռուսներին, ու նրանք երազում էին Ստալինի ժամանակների մասին, որ թեկուզ իրենք վատ էին ապրում, բայց իրենցից վախենում և իրենց հետ հաշվի էին նստում։ Վլադիմիր Պուտինը հենց այս քաղաքական գծի կրողն ու իրագործողն է։ Նա ի սկզբանե նպատակադրվել ու այսօր էլ շարժվում է որպես Ռուսաստանի մեծապետական ամբիցիաների իրագործող, և ինչպես երևում է՝ ռուսաստանցիները պատրաստ են թեկուզ կիսասոված մնալ, միայն թե իրենց մուռը հանեն աշխարհից։ Այս իմաստով ժամանակակից Ռուսաստանը շատ նման է ստալինյան ԽՍՀՄ-ին։ Իսկ Ստալինի ժամանակներում Չերչիլ կար, Ռուզվելտ կար, դը Գոլ կար, և համաշխարհային քաղաքականության այս հսկաները հազիվ կարողացան Ստալինին կանգնեցնել Բեռլինի մատույցներում։ Հիմա Պուտինը շատ ավելի սիրված է շարքային եվրոպացիների շրջանում, գուցե նաև այն պատճառով, որ հիմա ոչ դը Գոլ կա, ոչ էլ Չերչիլ։ Ոչ էլ Ամերիկայում Ռուզվելտ,իսկ սա ստեղծում է աշխարհաքաղաքական նոր իրավիճակ։

Արևմտյան աշխարհը լիդեր չունի։ Ու այն, ինչ տեղի է ունենում այսօր Ուկրաինայում, այլ կերպ, քան արևմտյան աշխարհի խայտառակություն, դժվար է որակել։ Նրանք փաստորեն ռուսական արջի բերանը տվեցին Ուկրաինան, ու հիմա հեռվից արջին սպառնում են, որ կզրկեն մեղրից»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում