Ֆրանսիական Louis Vuitton նախկին նախագահ Իվ Կարսելը կիրակի մահացել է 66 տարեկան հասակում: Ինչպես հաղորդել է Reuters՝ նա մահացել է քաղցկեղից:
Իվ Կարսելը ղեկավարել է նորաձևության տունը 1990-ից: 2012-ի նոյեմբերին նա իր լիազորությունները փոխանցել է Ջորդի Կոնստանսին, իսկ ինքը ղեկավարել է Fondation Louis Vuitton-ը՝ Ժամանակակից արվեստների թանգարանը Փարիզում:
Հենց Կարսելի ժամանակ Louis Vuitton բրենդը մեծ համբավ է ձեռք բերել, որն այն ունի մինչ օրս: Նրա ղեկավարությամբ նորաձևության տունը ձեռք բերեց այն համբավը, որն ունի մինչ օրս:
1997-ին Իվ Կարսելը ամուսնացել էր դիզայներ Ռեբելա Միտչելի հետ: Զույգը հինգ երեխա ուներ: